Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 50 FT 077 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 GՏ 578 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
1 - 1Share