Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին. կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ

analitik.am

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

 

Նույն շարքից