Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձևավորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձևավորում»:

Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»: Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»:

Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում ևս իդենտիկ զարգացումներ լինեն, և «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսևորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։ «Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսևորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետնե՞րը»: Այո, որովհետև նրանք այլևս  «նոր կյանք են սկսել»։

«Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ` են»: Նկատի ունեք Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանի՞ն, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը։ «ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից