Հասարակություն 

Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է. Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։

Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» 8,27 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» 6,3-ը, Հանրապետականի 4,7-ը, Դաշնակցության 3,8-ը։ Այս կուսակցություններն ասել են՝ բոյկոտելու են հանրաքվեն. տակը մնաց 25,6 տոկոս։

Եվ եթե ընտրություններին մասնակցի այդքան մարդ, արդյո՞ք բոլորն «այո» կասեն՝ չէ՞ որ ժողովուրդը նաև հիասթափություն է ապրում Նիկոլ Փաշինյանից և իշխանություններից, որոնք հասկանում են, որ շատ դժվար է լինելու, դրա համար էլ էսպես ձեռուոտ են ընկել»:

Արտասահմանից կգան. Փաշինյանը կոչ է արել` գալ, զարգացնել ընտրական տուրիզմը։ «Նախ` գալը բավականին թանկ հաճույք է, և հետո` չեմ կարծում, որ շատ մարդ կարձագանքի այդ կոչին»: Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը։ «Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից