Իրավական 

Կրակոցներ՝ Երևանում

analitik.am

Փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 համարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սուրեն Ա.-ն:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից