Իրավական 

Բերման է ենթարկվել և կալանավորվել Մոսկվայի հոկեյի ֆեդերացիայի նախագահը

Մոսկվայում բերման են ենթարկել և կալանավորել մայրաքաղաքի հոկեյի ֆեդերացիայի նախագահ և բանկիր Սերգեյ Մենդելեևին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Ըստ գործակալության, Մենդելեևը մեղադրվում է Ինվեստբանկին կանխամտածված կերպով սնանկացնելու մեջ։ Վնասի չափը կազմում է 3 միլիարդ ռուբլի: Մոսկվայի Տվերի դատարանն ընտրել է նրա և երեք այլ անձանց խափանման միջոցը. Բանկիրիը բերման են ենթարկել և կալանավորել, իսկ մնացածի համար սահմանվել է տնային կալանք։

Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խափանման միջոցն ընտրվել է երկու ամսով՝ մինչև ապրիլի 20-ը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից