Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը՝ հրաժարականի դիմում գրելու լուրերի մասին

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ հերքեց այն տեղեկությունները, թե ինքը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատռել է այն: Նախարարը կոչ արեց նման կեղծ լուրերի չհավատալ: Բանն այն է, որ փետրվարի 6-ին նախարարի արդեն նախկին տեղակալ Արևիկ Անափիոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով ուսումը, ինչը հակասական ասեկոսեների պատճառ դարձավ:

Եվ դրանից հետո նաև մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ բացի Անափիոսյանից հրաժարականի դիմում է ներկայացրած եղել նաև նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն վարչապետի կողմից այն, ի վերջո, չի հաստատվում: Սակայն նախարարը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե նման բան է եղել»:

Նույն շարքից