Քաղաքականություն 

Գրպանահատություն երթուղայինում․ գրպանահատը բերման է ենթարկվել /Տեսանյութ/

Փետրվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 25-ամյա մի բնակչի։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Պարզվել է, որ բերման ենթարկվածը նույն օրը 57 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 70․000 դրամ ու տարբեր քարտեր։

Գողոնը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից