Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն խոսել է ռուսական գազի արդար գնի մասին

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվանել է ռուսական գազի այն գինը, որը համարում է արդար․ հազար խորանարդ մետրի դիմաց 90 դոլար: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

«Ինչ վերաբերում է բնական գազին, ապա այսօր Եվրոպայում գազի գինը 110 դոլարից ցածր է (մեկ խորանարդ մետրի համար): Դա այնտեղ՝ Եվրոպայում, բորսաներում: Նշանակում է, մեր տարածաշրջանում մինչև 90 դոլար: Եթե ​վերցնենք համաշխարհային արժեքը»,-ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ երկարաժամկետ գազային պայմանագրերը կնքվում են նավթի գնի հետ կապված. «Եվ քանի որ նավթի գինն ընկել է, նշանակում է բնական գազի գինը ևս ընկել է»:

Նույն շարքից