Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Անդրանիկ Քոչարյանի հիշելով, ինքը 1990 թվականին եղել է ամբողջ Սովետական Միության ՆԳ նախարարի տեղակալը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքիր հայտարարություն արեց իր կենսագրության մասին:

Պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական բարեփոխումների փաթեթը, Քոչարյանը բառացիորեն հայտարարեց. «Ինձ համար ավելի հեշտ է այն առումով, որ 90 թվականին ես եղել եմ Սովետական Միության Ներքին գործերի նախարարի տեղակալ, իհարկե՝ արդեն Սովետական Միության փոփոխությունների շրջանակում: Այնուհետև եղել եմ արդեն անկախ Հայաստանի Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ…»:

Ազգային ժողովում Քոչարյանի կենսագրության այդ տարիները ներկայացված են հետևյալ կերպ «1983-1990թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ: 1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ»:

Ամենայն հավանականությամբ Քոչարյանը ցանկանում էր ասել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ՆԳ նախարարի, ոչ թե Սովետական Միության (Խորհրդային Միություն) ՆԳ նախարարի տեղակալ:

Նույն շարքից