Հասարակություն Տեսանյութեր 

Այն ժամանակ քրեական հեղինակությունների անգամ մտքով չէր անցնի մոտենալ Ոստիկանության շենքին. Քոչարյան

analitik.am

90-ականներին եղել են պահեր, երբ Ոստիկանությունը եղել է կաշկանդված, հետո շտկեց իր կարգավիճակը: Հետո Ոստիկանությունը եղավ շատ ուժեղ: Այդ ժամանակ քրեական հեղինակությունների նույնիսկ մտքով չէր անցնի մոտենալ Ոստիկանության շենքին: Դա ոստիկանության ուժեղ շրջանն էր: Սակայն հետո հասարակությունը սկսեց վախենալ ոստիկանից: Մի պահ վախենում էր քրեական օլիգարխիայից: Այսօր «Ոստիկանության 2020-22 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«2018 թվականի հեղափոխությունների ընթացքում մենք տեսանք, թե ոստիկանների նկատմամբ ինչպիսի ազդեցություն ունի քրեական օլիգարխիան: Նույն օլիգարխները ոստիկանապետի կողքը կանգնած էին ոչ թե որպես աջակցող, այլ՝ ուղղորդող ու ղեկավարող: Դա այդպես դարձել էր քաղաքական պրոցեսների արդյունքում: Բոլոր ընտրություններում նրանց կարևորել են, իսկ հետագայում արդեն քաղաքական գործոն դարձրել իշխանության շրջանակներում»,-ասաց նա:

«Բայց ես ուզում եմ չմոռանանք, որ ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ ամենամեծ հարվածը ստացավ 96 թվականին, երբ առանց որևէ վերլուծության կատարվեց առաջին բարեփոխումը՝ Ոստիկանությունը միացնելով ԱԱԾ-ին և նշանակելով կոնկրետ մարդու: Եթե դա արվեր հիմնավորված, ուսումնասիրված ու ծրագրային, այդպիսի սխալ տեղի չէր ունենա: Հետագայում դա անշրջելի հետևանքների բերեց երկու կարևոր պետական կառույցների մեջ: Մենք հիմա միայն լայն քննարկումների, ուսումնասիրությունների, վերլուծությունների արդյունքում պետք է ունենանք այն օրենսդրական բազան, որը կստեղծի կառավարման նոր համակարգը, որը վստահություն կունենա հասարակության բոլոր շերտերի կողմից»,-հավելեց նա:

Նույն շարքից