Սպորտ 

Չավին 8 պայման է առաջ քաշել. Մանրամասներ՝ հունվարին կայացած տապալված բանակցություններից

analitik.am

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» և Չավիի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին: Նա հունվարին կարող էր փոխարինել հեռացած Էռնեստո Վալվերդեին, ինչը տեղի չունեցավ:

Cadena Ser-ը պնդում է, որ Չավին 8 պայման է առաջ քաշել, ինչի արդյունքում բանակցություններն ուղղակի դադարեցվել են:

Մասնավորապես կատալոնական գրանդի լեգենդը ցանկացել է թիմը գլխավոր ամռանը, ոչ թե՝ հունվարին: Նա ցանկացել է ամբողջական վերահսկողություն ունենալ տրանսֆերների վրա, թիմ վերադարձնել Կառլես Պույոլին, Յորդի Կրոյֆին: Մասնագետը նաև ցանկացել է, որ իր եղբայրը լինի մարզչական շտաբում:

Չավին պնդել է, որ բարեփոխումներ պետք է իրականացվեն թիմի բժշկական շտաբում, իսկ ծառայության ղեկավարը պետք է հեռանա:

«Բարսելոնայի» նախագահը զարմացել է Չավիի պայմաններից և դադարեցրել է բանակցությունները:

Նույն շարքից