Իրավական 

Աթոյան փողոցից 31-ամյա կին է բերման ենթարկվել

analitik.am

Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան անցուղու շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել 31-ամյա Նարինե Ա․-ին։ Նա փետրվարի 13-ից ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդ. 4-րդ մասի մեղադրանքով /գողություն/։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից