Հասարակություն 

Հայաստանում ներդրվում է դետեկտիվի ինստիտուտ. Ինչով է այն զբաղվելու

analitik.am

Հայաստանում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը բարելավելու համար դետեկտիվի ինստիտուտ է ներդրվելու:

Լրագրողների հետ զրույցում, փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը հայտնեց, որ դա լինելու է հանցագործություններ բացահայտող պաշտոնյա. «Նա զբաղված է լինելու հանցագործություններ բացահայտելով՝ ոչ միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով, այլ նաև նախաքննությամբ իրեն օժտված միջոցներով»:

Հարցին, թե ինչով է դետեկտիվը տարբերվելու օրինակ քննիչներից, կամ ոստիկաններից, փոխոստիկանապետն ասաց. «Կլինի կտեսնեք: Դրա մասին կխոսենք մյուս հանդիպման ժամանակ»,-նշեց Եսայանը՝ հավելելով, որ դա նախատեսված է համակարգում բարեփոխումների շրջանակներում:

Նույն շարքից