Հասարակություն Տեսանյութեր 

Գողը լվացքի պարանների միջոցով փորձել է փախուստի դիմել և ընկել է 6-րդ հարկից /Տեսանյութ/

analitik.am

Մոսկվայում գողը լվացքի պարանների վրա կախված սավանների միջոցով փորձել է փախչել ոստիկանությունից, սակայն չի կարողացել դա անել, քանի որ 6-րդ հարկի պարաններից մեկը պոկվել է: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Metro-ից։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է գողը 12-րդ հարկից փորձում իջնել սավանների միջոցով: Նա կարողանում է հաղթահարել ճանապարհի կեսը, սակայն պարաններից մեկը պոկվում է և նա ցած է ընկնում։

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց․ նա ողջ է մնացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։

Նույն շարքից