Գլխավոր Հասարակություն 

ՀՔԾ-ն՝ ԱԺ մի քանի պատգամավորների հեռախոսներն առգրավելու մասին հրապարակման վերաբերյալ

analitik.am

Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Այս մասին հայտնում ե ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,-գրել է նա:

Նույն շարքից