Հասարակություն Տեսանյութեր 

Գազի արտահոսքից ուշագնաց է եղել հայտնի երգչուհի Քեթի Փերին /Տեսանյութ/

analitik.am

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին ուշագնաց է եղել գազի արտահոսքի պատճառով: Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է «Access»-ի YouTube ալիքում։

Դեպքը տեղի է ունեցել «American idol» հեռուստաշոուի ժամանակ, որում երգչուհին հանդես է գալիս որպես ժյուրի: Փերին ընդհատել է նկարահանումները՝ հարցնելով իր գործընկերներին արդյոք նրանք չեն զգում գազի հոտը: Երգչուհին ասել է, որ գլխացավ ունի և դա «շատ վատ է»:

Նշվում է, որ շոուն նկարահանող անձնակազմին և մասնակիցներին տարհանել են, ինչից հետո Փերին ուշագնաց է եղել: Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները:

Նույն շարքից