Հասարակություն 

Ի՞նչ է տեղի ունեցել «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ` միջադեպերից. Tert.am

analitik.am

Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զոմասաում,  շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանների վերաբերյալ:

«Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան  ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի  անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու  բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:

Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը  հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝  Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:

Վիճաբանությունից հետո  Ա. Սարգսյանը  որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար»,-ասված է հրապարակման մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից