Իրավական 

Հետախուզվողը հայտնաբերվեց բժշկական կենտրոնում

analitik.am

Փետրվարի 21-ին ոստիկանության Բազումի և Էրեբունու բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա Վոլոդյա Բ․-ն։ Նա հունվարի 29-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից