Հասարակություն 

Եվրոպայի ամենաուժեղ կինը հայուհի է

analitik.am

Ուժային Էքստրիմով զբաղվող Լեյլա Ամիրբեկյանը համարավում է Ռուսաստանի ամենաուժեղ կանանցից մեկը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Լեյլան ծնվել է Թբիլիսիում, որտեղից ընտանիքով տեղափոխվել է Կրասնոդար, ապա՝ Օմսկ: Նա սկսել է սպորտով զբաղվել 27 տարեկան հասակում, որպեսզի լավ տեսք ունենա: Ավելի ուշ Լեյլան որոշել է զբաղվել ուժային էքստրիմով՝ դրա համար ստանալով հոր համաձայնությունը: Դա շատ բարդ է եղել, քանի որ Լեյլայի հայրն այլ տեսակետ է ունեցել դստեր որոշման մասով:

Արդեն 2017 թվականին Լեյլան համարվում էր 63 կգ քաշային կարգում Ռուսաստանի ամենաուժեղ կինը: 2019 թվականին հայուհին Բարսելոնայում հռչակվեց Arnold Classic Europe-ի հաղթող՝ ճանաչվելով Եվրոպայի ուջեղագույն կին: Մրցաշարում նա նաև հանդիպեց Առնոլդ Շվարցենեգերի հետ:

Ամիրբեկյանի խոսքերով, ինքը երբեք Հայաստանում չի եղել, սակայն ցանկանում է անպայման այցելել պատմական հայրենիք: Լեյլան նաև կարողանում տոլմա պատրաստել և սիրում է պարել System Of A Down-ի երգերի հնչյունների ներքո:

Նույն շարքից