Հասարակություն 

ԻՊ-ի կին աջակիցը խոստովանել է, որ մտադիր է եղել պայթեցնել Լոնդոնի Սուրբ Պողոսի հայտնի տաճարը

analitik.am

ԻՊ ահաբեկչական խմբավորման աջակիցներից մեկը, ով ձերբակալվել է Լոնդոնում, խոստովանել է, որ ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Սուրբ Պողոս տաճարում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է The Daily Mail թերթից:

Սաֆիյա Ամիրա Շեյխ անունով 36-ամյա կինը, ով ծնունդով Լոնդոնից է, համագործակցել է ԻՊ-ի մի խումբ աջակիցների հետ։ Նա ծրագրել է պայթեցնել հայտնի տաճարը, ինչպես նաև նույն թաղամասում գտնվող հյուրանոցը։

Հաղորդվում է, որ նա երդում է տվել ահաբեկչական խմբավորմանը 2019 թվականի օգոստոս կամ հոկտեմբեր ամիսներին: Հայտնի է նաև, որ ահաբեկիչների հետ նա շփվել է Telegram-ի միջոցով:

Նույն շարքից