Հայաստան Քաղաքականություն 

Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Փնտրվում է «բովանդակություն».

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝

1.Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։

2.Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։

3.Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

1.Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։

2.Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։

3.Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։

4.Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է։

Արմեն Աշոտյան

Նույն շարքից