Հասարակություն 

Կադիրովի ավագ դուստրը Փարիզում կներկայացնի իր ստեղծած հագուստի հավաքածուն

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այիշատը, Փարիզում կներկայացնի իր «Firdaws» ապրանքանիշի հագուստների հավաքածուն։ «Սիրո պատմություն» հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, «Le Marois» հյուրանոցում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Գործակալության տվյալներով՝ միջոցառումը նվիրված կլինի մշակույթին, նորաձևությանը, ազգային ավանդույթներին և տեղի կոլորիտին: Նախատեսված են նաև Չեչնիայից երաժշտական ​​և պարային խմբերի ներկայացումներ:

Նույն շարքից