Բարի օր Իրավական 

Ոստիկանությունը՝ Արմավիրում այսօր տեղի ունեցած սպանության մասին

analitik.am

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:

Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Հանձագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից