Իրավական 

Էջմիածնում նախկին ոստիկանը կնոջ ու երեխաների աչքի առաջ սպանել է իր տան գնորդին

analitik.am

Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Էջիմածնում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է տուժողը Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Գեւորգ Խալաթյանն է, ում վրա կրակոցներ են արձակվել հենց նրա տանը՝ կնոջ ու անչափահաս երեխաների աչքի առաջ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կասկածյալը նախկին ոստիկան է ու նշված տան նախկին տերը, իսկ վեճի պատճառն էլ հենց տունն է հանդիսացել։ Խնդիրն այն է, որ տունը եղել է գրավի տակ, որը բանկը աճուրդի է հանել եւ անչափահաս երեխաների հայրը այն ձեռք է բերել ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու, Նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել ոչ միայն տանտիրոջ, այլ նաեւ տանտիրուհու ուղղությամբ։ Գ.Խալաթյանի մարմնի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է չորս հրազենային վնասվածք։ Բարեբախտաբար կինն ու երեխաները չեն տուժել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով նախկին ոստիկանն ունի դատվածություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից