Հասարակություն 

Ռուսաստանում 15-ամյա դեռահասը ծեծի է ենթարկել 11-ամյա երեխային և ողջ-ողջ թաղել նրան

analitik.am

Մուրմանսկի շրջանի Կանդալակշա քաղաքում 15-ամյա դեռահասը հարձակվել է 11-ամյա երեխայի վրա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է НТВ-ից։

Նշվում է, որ 15-ամյա դեռահասը նախ ծեծի է ենթարկել 11-ամյա երեխային, այնուհետև փորձել է խեղդել: Երբ երեխան կորցրել է գիտակցությունը, դեռահասը թաղել է նրան ձյան մեջ՝ մտածելով, որ մահացած է: Երեխային գտել են ձյան կույտի տակ և շտապօգնություն կանչել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ 11-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

15 -ամյա կասկածյալը բերման է ենթարկվել: Անչափահասի սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից