Հասարակություն 

Համասեռամոլների արհեստական, մտացածին նկրտումները մայրության և երեխաների շահերի հաշվին կառուցող գործիչները սա չեն գիտակցո՞ւմ. Դանիելյան

analitik.am

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանեիլյանն իր էջում գրում է.

««Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են» (Սահմանադրության 16-րդ հոդված)։

Ցանկացած տնտեսական, ռազմական ցուցանիշ կարող է հեռանկարային իմաստ ունենալ միայն մի պայմանով, որ Երկրում ծնելիությունը նվազագույնը կազմի 2,11, այն էլ՝ արտագաղթի իսպառ բացակայության պայմաններում, հակառակ պարագայում ազգը պարզապես մի 30-40 տարի անց զրկվում է ինքնապահպանման իմունիտետից։

Եվրոպայում որևէ երկիր այլևս ծնելիության այսպիսի գործակից չունի, ամենաբարձրը Ֆրանսիայում է՝ 1,8, իսկ Իսպանիայում այն կազմում է՝ 1,1։ Համասեռամոլների արհեստական, մտացածին նկրտումները՝ մայրության և երեխաների շահերի հաշվին կառուցող գործիչները սա չեն գիտակցո՞ւմ։

Այո, թուրքիան ոչ միայն համաձայնվել է, որ ստամբուլյան կոնվենցիան իր երկրում ստորագրվի, այլև առաջիններից մեկն է այն վավերացրել՝ քաջ գիտակցելով, որ իր երկրին դա չի սպառնում (քանի որ խիստ վերահսկելի քաղաքականություն է իրականացվում, ինչի արդյունքում ընդամենը մեկ տասնյակի հասնող քրդազգի մայրեր են ապաստարաններ տեղափոխվել), իսկ այ Եվրոպայի պարագայում հեռահար հույս են փայփայում, որ մոտ ապագայում կունենանք բացառապես իսլամական պետություններ ...»:

Նույն շարքից