Միջազգային Քաղաքականություն 

Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ի հետ քննարկել է Իդլիբում տիրող իրավիճակը

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից, որն էլ հղում է անում ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ կողմերը բարձրացրել են Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման հարցերը:

Ավելի վաղ Աքարը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը բավականին լավ կապ ունեն Իդլիբում տիրող իրավիճակի մասով: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ռուսաստանը լիովին չի բավարարում Սիրիայի օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Թուրքիայի պահանջները։

Նույն շարքից