Իրավական 

Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել

analitik.am

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից