Ռազմական Տեսանյութեր 

Սիրիական բանակի և ահաբեկիչների զրահատեխնիկաների բախումը՝ թռչնի թռիչքի բարձրությունից /Տեսանյութ/

analitik.am

Հրապարակվել է ահաբեկիչների զրահատեխնիկայի հետ սիրիական տանկի բախման տեսանյութը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Երկնքից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է ահաբեկիչների զրահատեխնիկան անցնում սիրիական տանկի մոտով։ Այն բանից հետո, երբ հակառակորդները նկատել են իրար, կողմերից մեկը փորձել է վնասել մյուսին, որպեսզի խանգարի նրան նշանի տակ վերցնել իրեն։

Տեսանյութի վերջում երկու զրահապատ տեխնիկաները հեռանում են։ Տեսանյութի հեղինակը ենթադրել է, որ սիրիական տանկը կարողացել է խոցել հակառակորդի տեխնիկան։

Նույն շարքից