Իրավական Հասարակություն 

Դեռահասին սպանել են աղջկա պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ

analitik.am

Փետրվարի 22-ին՝ Չելյաբինսկում, 17-ամյա դեռահասին սպանել են աղջկա պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հայնտի է, որ փողոցում երկու դեռահաս փորձել են պաշտպանել մի աղջկա, ում հետապնդել են գինովցած տղամարդիկ: Արդյունքում 27-ամյա տղամարդը դանակահարել է դեռահասներին՝ սպանելով նրանցից մեկին: Մյուս դեռահասը հոսպիտալացվել է:

Հանցագործը ձերբակալվել է: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ:

Սպանված տղայի ընկերները պատմել են, որ այն աղջիկը, ում նա պաշտպանել է, իրեն ծանոթ է եղել:

Նույն շարքից