Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարն ու ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

Քանի որ ահազանգողը չի հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում են կատարել նաև «Էրեբունի» օդանավակայանում:

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նույն շարքից