Հասարակություն 

Այն, ինչ հիմա պետք է ասեմ, ամենևին կատակ չէ. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ

Այն, ինչ հիմա պետք է ասեմ, ամենևին կատակ չի։ Ավագանու վերջին նիստերից մեկի ժամանակ քաղաքապետն ընդգծեց, որ թափառող կենդանիների թիվը գնալով աճում է այն պատճառով, որ Երևանում մեծ թափ է առել շների ՆԵՐԳԱՂԹԸ, ու քանի որ քաղաքապետարանը փայլուն աղբ է հավաքում, շները սոված են մնում, այդ իսկ պատճառով հարձակվում են մարդկանց վրա։ Հարկ էլ չեմ համարում մեկնաբանել քաղաքապետի այս տեսակետն ու տրամաբանությունը, բայց հորդորում եմ լրջանալ և իր սիրելի ՀՈԱԿ-ի գործունեությանը ավելի լուրջ հետևել։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Աստված մի արասցե, մի օր շան կծածից արձանագրենք կատաղության դեպք կամ մահ, էլ չեմ խոսում վախի ու վերջինիս հետևանքների մասին․․․

Փոխարենը, շատերը կենդանասերի քողը գլխներին քաշած, խորհուրդներ են տալիս՝ հարձակման ժամանակ ինչ անել, որ դիրքով կանգնել, կքանստել, թե՞ ստոյկա տալ, վախենալ, թե՞ չէ, ցերեկով տուն գնալ, թե՞ գիշերով․․․

Պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ․․․

Հ.Գ. Նկարը թող մնա էստեղ, որ որևէ մեկը ավելի կենդանասեր իրեն չզգա»:

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից