Հասարակություն 

Կինը կորցրել է դեմքը մանգուստի կծելուց հետո

analitik.am

Հարավային Աֆրիկայի բնակչուհին զրկվել է վերջույթներից, բերանից և քթից, երբ նրան կծել է մանգուստը: Այս մասին հայտնում  է The Sun-ը:

Հայտնի է, որ մանգուստը կծել է 36-ամյա կնոջ մատները: Սկզբում կինն ուշադրություն չի դարձրել կատարվածին, սակայն մի քանի օր հետո նրա վիճակը վատացել է: Նրա մոտ սեպսիս է հայտնաբերվել:

Բժիշկներն արհեստական կոմա են առաջացրել կնոջ մոտ՝ նրա կյանքը փրկելու համար: Տուժածի վերջույթները, քիթը և բերանը սևացել են, որի հետևանքով բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրան, ապա վիրահատության միջոցով վերականգնել դեմքի հյուսվածքները:

Նույն շարքից