Հասարակություն 

Բացահայտվել է կին պատգամավորներից մեկի «Dolce & Gabbana» պայուսակի արժեքը

analitik.am

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Իրինա Ալախվերդիևան Գերագույն ռադայում նկատվել է «Dolce & Gabbana» ապրանքանիշի շքեղ  պայուսակով: Դրա արժեքը կազմում է մոտ 1471 եվրո: Այս մասին գրում է «Обозреватель»-ը՝ հղում անելով լրագրող Աննա Ստեշենկոյին:

Լրագրողը նշել է, որ կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Օքսանա Դմիտրիևան նույնպես ունի վերոնշյալ մոդելի պայուսակից, սակայն կարմիր գույնի:

Հայտնի է, որ Ուկրաինայում պատգամավորների ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտ 40 հազար գրիվեն: 2020 թվականին Ուկրաինայի կառավարությունը սահմանել է 2027 գրիվենի չափով աշխատավարձ, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 4723 գրիվեն։

Նույն շարքից