Հասարակություն 

Շինարարական աղբով լցված կոնտեյներն ընկել է ավտոմեքենայի վրա

analitik.am

Մոսկվայի կենտրոնում աղբով լցված կոնտեյներն ընկել է ավտոմեքենայի վրա: Դեպքի վայրից լուսանկարը հրապարակել է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է Metro-ն։

Նշվում է, որ ավտոմեքենայի վրա ընկել է մասնավորապես շինարարական աղբով լցված կոնտեյները: Պատահարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել:

Մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել: Քաղաքի արտակարգ ծառայությունը վերացնում է վթարի հետևանքները:

Նույն շարքից