Հասարակություն 

Ինչպես է մարզվում Պուտինն ամեն օր

analitik.am

Սպորտով զբաղվելը կազմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առօրյայի անբաժան մասը: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Սոչիում ընթացող մարտական սամբոյի լիգայի առաջին առաջնության ժամանակ, որին ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը:

Պեսկովը նշել է, որ նախագահ Պուտինը զբաղվում է ոչ միայն սամբո մարզաձևով, այլև հոկեյով, լողով և ֆիտնեսով: Պուտինն ունի սամբոյի վարպետի կոչում և բազմիցս մասնակցել է սամբոյի մրցումների:

«Ես գիտեմ, որ նա շարունակում է այս պրակտիկան [սամբոյի մարզումներում]: Ես չեմ կարծում, որ դա նրան հաճախ է հաջողվում, քանի որ նրա սպորտային անհատական շտեմարանում ավելացել է նաև հոկեյը», - նշել է Պեսկովը:

Նույն շարքից