Քաղաքականություն 

Թուրքերը մի քանի օր հետո «պատվավոր նիչյա» կկրեն և ռուսների հետ երկարատև քյալլա չեն տա. Արման Աբովյան

analitik.am

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կրկին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որն, ըստ կանխատեսումների, զարգանալու է դեպի ալիքաձև լարվածություն։

Սիրիական ուղղությամբ շարունակվում են բավականին մտահոգիչ իրադարձություններ տեղի ունենալ Իդլիբի շուրջ, որտեղ նեոթուրքական ավազակային խմբավորումները, կանոնավոր թուրքական բանակի աջակցությամբ, փաստացի փորձում են իրականացնել Սիրիայի սուվերեն տարածքի զավթում` համաձայն Էրդողանի պանթուրքական երազանքների իրականացման ժամանակացույցի։

Թուրքերին դիմակայում են Սիրիայի զորքերը, ռուսական ռազմատիեզերային ուժերը (ВКС России) և ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Հասկանալի է, որ Էրդողանը այս պարագայում կարող է մտնել ուղղակի պատերազմի մեջ ռուսների հետ, բայց հաշվի առնելով Էրդողանի քաղաքականությունը, կարծում եմ, որ վճռական պահին թուրքերը կքաշվեն հետ։

Իրականում, թուրքերը ապուշ չեն, որ առանց ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆի անմիջական ռազմական (!!!) միջամտության ռիսկ անեն ռուսների դեմ միայնակ պատերազմել: Հիշեցնեմ պարզապես, որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ հրաժարվել է ուղղակի ներքաշվել էրդողանյան արկածախնդրության մեջ, իսկ ԱՄՆ-ն բացի ընդհանուր «պադդերժկայի» բառերից, ուրիշ բան չի անում։ Այս պարագայում հասկանալի է, թե ինչու Էրդողանն այսօր ափալ-թափալ կապ հաստատեց Պուտինի հետ և փորձեց ինչ որ մի ձևաչափով համոզել վերջինիս, որ պետք է գալ երկխոսության, ինչին ի պատասխան` ռուսներն ասացին, որ Սիրիայի անկախությունը և սուվերենությունը չի կարող դառնալ առևտրի առարկա։

Կարծում եմ` թուրքերը մի քանի օր հետո «պատվավոր նիչյա» կկրեն և ռուսների հետ երկարատև քյալլա չեն տա։ Նամանավանդ, որ Էրդողանը արդեն իսկ հայտարարել է, որ մարտի 5-ին հանդիպելու է Պուտինի, Մերկելի և Մակրոնի հետ «իդլիբյան քեյսը» քննարկելու համար»:

Նույն շարքից