Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

analitik.am

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։

Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»:

Նույն շարքից