Հասարակություն 

Ուորեն Բաֆետը հայտարարել է, որ պատրաստ է մահվան

analitik.am

«Berkshire Hathaway» ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆետը, գործընկերներին ասել է, որ ընկերությունը պատրաստ է իր մահվանը, գրում է The New York Times-ը:

Բաֆետն արտաքին ներդրողներին ուղղված ամենամյա նամակում խոսել է «Berkshire Hathaway»-ի ապագայի մասին և ամփոփել 2019-ի աշխատանքները: Ըստ նրա, 1900 տոկոս տարեկան շահույթի աճը չպետք է մոլորեցնի, քանի որ դա կապված է ֆինանսական հաշվետվության կանոնների փոփոխության հետ։

Ներդրողը նաև նշել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում թոշակի անցնել, բայց ընկերությունը «100 տոկոսով պատրաստ է» իր հնարավոր մահվանը. Օգոստոսին Բաֆետը կդառնա 90 տարեկան:

Նույն շարքից