Հասարակություն Տեսանյութեր 

«Խայտառակ» եղանք. Արմեն Աշոտյանի կատակը՝ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին /տեսանյութ/

analitik.am

Երեկ՝ փետրվարի 22-ին, տեղի ունեցավ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքը: Հարսանիքին մասնակցում էին նաև կուսակից ընկերները, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը:

Վերջիններս տոնական միջոցառման ժամանակ կատարեցին նաև Աշոտյանի հեղինակած արդեն հայտնի դարձած ընկերների մասին երգը:

Երգի կատարումից առաջ Աշոտյանը կեսկատակ նշեց, որ միայն սուիցիդալ հակումներ ունեցող մարդը թույլ կտա, որպեսզի իրենց բաղաձայն եռյակը կենդանի կատարմամբ երգի. «Այն, ինչ դուք տեսել եք, ստուդիայի մշակում է, որովհետև մեզանից որևէ մեկը, բացի Արման Սահակյանից, ռիսկ չի անի երգել: Անգամ մի պահ մտածում էի վրացերեն տարբերակը երգելու մասին»:

Դե իսկ արդեն երգելու ժամանակ, չնայած ոչ վատ երգելուն, Աշոտյանը կեսկատակ նշեց, որ խայտառակ եղան:

Նույն շարքից