Իրավական Հասարակություն 

Տաքսու վարորդը կողոպտելուց հետո վրաերթի է ենթարկել կնոջը

analitik.am

Մոսկվայում տաքսու վարորդը վերցրել է Բելառուսի քաղաքացուց անձնագիրը, նրա գումարները սմարթֆոնով փոխանցել իր հաշվին, ապա վրաերթի ենթարկել նրան: Այս մասին հայտնել է РЕН ТВ-ն:

Կատարվածից հետո կինը դիմել է ոստիկանություն, սակայն ալկոհոլի ազդեցության տակ լինելով՝ չի կարողացել մանրամասներ ներկայացնել:

Դեպքի առթիվ ստուգում է անցկացվում, որից հետո կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը:

Նույն շարքից