Հասարակություն 

Մոսկվայում արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացում է հայտարարվել

analitik.am

Այսօր՝ փետրվարի 23-ին, Մոսկվայում արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացում է հայտարարվել՝ կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետ: Այս մասին հաղորդվել է մայրաքաղաքի Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:

Նշվում է, որ մինչև օրվա կեսը քաղաքում սպասվում է ձյուն, ինչպես նաև քամու կտրուկ ուժեղացում՝ վայրկյանում 12-17 մետր: Այդ իսկ պատճառով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս շրջանցել գովազդային վահանակները, դրանց կողքին չկայանել ավտոմեքենաները, նվազեցնել արագությունը և ճանապարհներին պահպանել հեռավորությունը մնացած ավտոմեքենաներից։

Նույն շարքից