Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչների հաջող լիկվիդացման մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչներին Սիրիայում և կանխել խոշոր սպառնալիքները: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը շեշտել է, որ Սիրիայում գործողությունների ընթացքում զինված ուժերը վստահորեն հաստատեցին բարձր պրոֆեսիոնալիզմը և մարտունակությունը:

Ռուսաստանի ղեկավարը հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպված համերգին ելույթ ունենալիս նշել է, որ «Ռուսաստանի անվտանգությունը հուսալի ձեռքերում է»: Նա ավելացրել է, որ սպաներն ու զինվորները «մարտական ​​պատրաստություն են անցնում նոր մակարդակի վրա, զարգացնում են իրենց ռազմական հմտությունները ռազմավարական զորավարժությունների և մարզումների ընթացքում»:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սիրիայում ռազմական գործողությունների բոլոր մասնակիցներին իրենց ծառայության համար:

Նույն շարքից