Հասարակություն 

Brexit-ից հետո կփոխվի բրիտանական անձնագրի գույնը

Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուց հետո կփոխվի բրիտանական անձնագրի գույնը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Նոր փաստաթուղթը ներկայիս մուգ կարմիր գույնի փոխարեն կունենա մուգ կապույտ շապիկ: Բացի այդ, դրա վրայից կվերանա Եվրամիության մասին հիշատակումը: Ակնկալվում է, որ թարմացված անձնագրերի տրամադրումը կսկսվի մարտ ամսից:

Կփոխվի նաև այն նյութը, որից պատրաստված է շապիկը: Դիզայնի հեղինակները պնդել են, որ փոփոխության ենթարկված նոր անձնագրերը կբարձրացնեն տվյալների անվտանգության ապահովումը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից