Ռազմական 

Իդլիբում սիրիական բանակը հարված է հասցրել թուրքական ավտոշարասյանը

analitik.am

Սիրիական Իդլիբ նահանգի Ալ-Բարա գյուղում Սիրիայի կառավարական ուժերը հարված են հասցրել թուրքական ռազմական ավտոշարասյանը: Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ հարվածի ժամանակ թուրք զինվորականները ստիպված են եղել թաքնվել կիսակառույց շենքում: Նախնական տվյալներով ՝ մի քանի թուրք զինվորականներ են վիրավորվել։

Նշվում է, որ 65 մեքենայից բաղկացած թուրքական ավտոշարասյունը ստիպված է եղել նահանջել դեպի հյուսիս:

Նույն շարքից