Հասարակություն Սպորտ Տեսանյութեր 

Պուտինը սեղմել է հայ սամբիստի ձեռքը, ով եզրափակիչում հաղթել է Ալիևին /տեսանյութ/

analitik.am

Սոչիում կայացել է մարտական սամբոյի Լիգայի առաջին առաջնությունը, որին ներկա է եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 14 ուժեղագույն մարզիկները:

Առաջնության հաղթողների թվում է նա Արման Թադևոսյանը, ով հանդես է գալիս 62 կգ քաշային կարգում: Նա եզրափակիչում պարտության է մատնել Շաֆին Ալիևին:

Վլադիմիր Պուտինն անձամբ շնորհավորել և սեղմել է բոլոր հաղթողների ձեռքերը՝ նշելով, որ սամբոն ինքնապաշտպանություն է առանց զենքի:

Նույն շարքից