Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը հասավ ֆուտբոլային աշխարհ. «Բարսելոնայի» բոլոր անդամները բուժզննում կանցնեն

analitik.am

Euronews-ը հայտնում է, որ Իտալիայում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 177-ի: Դա անհետևանք չի մնացել նաև ֆուտբոլային աշխարհում: Իտալիայում տասնյակ ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել: Իսկ օրինակ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ստիպված կլինեն բուժզննում անցնել:

Հիշեցնենք, որ կատալոնական գրանդն Իտալիա է մեկնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում տեղի «Նապոլիի» հետ հանդիպման համար:

Sport-ը հայտնում է, որ բուժզննում անցնելու են կատալոնական գրանդի բոլոր անդամները, եթե որևէ մեկը ջերմություն ունենա, անմիջապես հոսպիտալացվելու է հետագա հետազոտությունների համար: Այդ դեպքում խաղին տվյալ ֆուտբոլիստի մանակցությունը կլինի հարցականի տակ:

«Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին, սակայն կատալոնացիներն Իտալիա մեկնելու են արդեն այսօր:

Նույն շարքից