Միջազգային Քաղաքականություն 

Պոմպեոն Իրաքի նորանշանակ վարչապետին հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին և օբյեկտները պաշտպանելու պարտավորության մասին

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Իրաքի նորանշանակ վարչապետ Մուհամմեդ Տաուֆիկ Ալաուի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է ամերիկյան դիվանագետների, զինծառայողների և օբյեկտների պաշտպանության հարցում հանրապետության պարտավորության մասին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«Պետքարտուղար Պոմպեոն ողջունել է Ալաուի՝ Իրաքի ժողովրդավարական համակարգը ամրապնդելու համար արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստումը: Նա կոչ է արել նորանշանակ վարչապետին լուծել Իրաքում քրդերի և սունիների քաղաքական առաջնորդների միջև տարաձայնությունները: Պետքարտուղարը խոսել է նաև ԱՄՆ դիվանագետներին, զինծառայողներին, օբյեկտներին ևկոալիցիային պաշտպանելու Իրաքի պարտավորությունների մասին»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից