Հասարակություն 

«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ

analitik.am

Փետրվարի 23-ին, ժամը 00.25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Հարավարևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորումը ստացել են տանը տեղադրված գազօջախից առաջացած գազի արտահոսքից:

Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից